Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին վիճարկվում են մեդալների 17 հավաքածուներ, որոնցից 6-ն արդեն գտել են իրենց տերերին:
Բռնցքամարտի մինչև 81 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց կուբացի Արլեն Լոպեսը, որը եզրափակիչում հաղթեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենժամին Ուիտակերին:
Առագաստանավային սպորտի 470 մրցաձևի կանանց ու տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր դարձան Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան:
Աթլետիկայի մրցաշարի կանանց 400 մետր արգելավազքում աշխարհի ռեկորդով հաղթել է ամերիկուհի Սիդնի Մաքլաֆլինը, իսկ բրազիլուհի լողորդ Մարսելա Կունյան ամենաուժեղն էր կանանց 10 կմ բաց ջրի մրցմանը:
Սքեյթբորդինգի կանանց պարկ մրցաձևում ոսկե մեդալակիր է դարձել 19-ամյա ճապոնուհի Սակուրա Յոսոդզումին:
Բռնցքամարտ, տղամարդիկ, 81 կգ
Առագաստանավ, կանայք, 470
Առագաստանավ, տղամարդիկ, 470
Տոկիո-2020, լող, կանայք, բաց ջուր, 10 կմ
Աթլետիկա, կանայք, 400 մետր արգելավազք
Սքեյթբորդինգ, կանայք, պարկ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:46 , 8 նոյեմբերի
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի