07:38  ,  4 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Օրվա առաջին տիտղոսները, գրանցվեց աշխարհի ռեկորդ (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին վիճարկվում են մեդալների 17 հավաքածուներ։

Օրվա առաջին ոսկե մեդալը նվաճեց բրազիլուհի լողորդ Մարսելա Կունյան, որը հաղթեց կանանց 10 կմ բաց ջրի մրցմանը: Նրա արդյունքն էր 1.59:30,8: Երկրորդ տեղը գրավեց հոլանդացի Շերոն վան Ռուվենդալը (1.59:31,7), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ ավստրալուհի Կարինա Լին (1.59:32,5):

Աթլետիկայի մրցաշարի կանանց 400 մետր արգելավազքում գրանցվեց աշխարհի ռեկորդ, որը սահմանեց ամերիկուհի Սիդնի Մաքլաֆլինը: Նա գրանցեց 51,46 վայրկյան արդյունք: Արծաթե մեդալը բաժին հասավ ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Դելիլա Մուհամադին, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ֆեմկե Բոլը Հոլանդիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով