18:02  ,  3 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Բասկետբոլի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը:

Գործող օլիմպիական չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականը 95:81 (19:21, 24:22, 26:20, 26:18) հաշվով հաղթել է Ռիո-2016-ի բրոնզե մեդալակիր Իսպանիայի թիմին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել իսպանացի Ռիկի Ռաբյոն, որը վաստակել է 38 միավոր: ԱՄՆ-ի հավաքականի կազմում ամենաարդյունավետը 29 միավոր հավաքած Կևին Դյուրանտն էր:

Կիսաեզրափակիչում ամերիկացիները կմրցեն ավստրալացիների հետ, որոնք 97:59 (18:22, 21:11, 21:15, 37:11) հաշվով ուժեղ գտնվեցին Արգենտինայի հավաքականից:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Սլովենիայի ու խմբային փուլում ամերիկացիներին հաղթած Ֆրանսիայի հավաքականները: Կիսաեզրափակիչում ֆրանսիացիները 84:75 հաղթեցին իտալացիներին, իսկ  Սլովակիայի հավաքականն ուժեղ գտնվեց Գերմանիայի թիմից՝ 94:70:

Տոկիո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 5-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով