18:02 3 օգոստոսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը:
Գործող օլիմպիական չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականը 95:81 (19:21, 24:22, 26:20, 26:18) հաշվով հաղթել է Ռիո-2016-ի բրոնզե մեդալակիր Իսպանիայի թիմին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել իսպանացի Ռիկի Ռաբյոն, որը վաստակել է 38 միավոր: ԱՄՆ-ի հավաքականի կազմում ամենաարդյունավետը 29 միավոր հավաքած Կևին Դյուրանտն էր:
Կիսաեզրափակիչում ամերիկացիները կմրցեն ավստրալացիների հետ, որոնք 97:59 (18:22, 21:11, 21:15, 37:11) հաշվով ուժեղ գտնվեցին Արգենտինայի հավաքականից:
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Սլովենիայի ու խմբային փուլում ամերիկացիներին հաղթած Ֆրանսիայի հավաքականները: Կիսաեզրափակիչում ֆրանսիացիները 84:75 հաղթեցին իտալացիներին, իսկ Սլովակիայի հավաքականն ուժեղ գտնվեց Գերմանիայի թիմից՝ 94:70:
Տոկիո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 5-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.