17:39  ,  3 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն Բրազիլիան ու Իսպանիան

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի չեմպիոնի կոչումը կվիճարկեն Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները:

Կիսաեզրափակիչում բրազիլացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Մեքսիկայի հավաքականին, իսկ իսպանացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով ուժեղ գտնվեցին Ճապոնիայի թիմից: Իսպանիայի հավաքականի հաղթական գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն:

Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 7-ին: Մեքսիկայի ու Ճապոնիայի հավաքականները երրորդ տեղի համար խաղում կհանդիպեն օգսստոսի 6-ին:

Տոկիո-2020, ֆուտբոլ, տղամարդիկ

Կիսաեզրափակիչ

Ճապոնիա – Իսպանիա՝ 0:1

Մարկո Ասենսիո, 115

Մեքսիկա – Բրազիլիա՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 1:4)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս