17:39 3 օգոստոսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի չեմպիոնի կոչումը կվիճարկեն Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները:
Կիսաեզրափակիչում բրազիլացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Մեքսիկայի հավաքականին, իսկ իսպանացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով ուժեղ գտնվեցին Ճապոնիայի թիմից: Իսպանիայի հավաքականի հաղթական գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն:
Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 7-ին: Մեքսիկայի ու Ճապոնիայի հավաքականները երրորդ տեղի համար խաղում կհանդիպեն օգսստոսի 6-ին:
Տոկիո-2020, ֆուտբոլ, տղամարդիկ
Կիսաեզրափակիչ
Ճապոնիա – Իսպանիա՝ 0:1
Մարկո Ասենսիո, 115
Մեքսիկա – Բրազիլիա՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 1:4)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.