Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի չեմպիոնի կոչումը կվիճարկեն Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները:
Կիսաեզրափակիչում բրազիլացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Մեքսիկայի հավաքականին, իսկ իսպանացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով ուժեղ գտնվեցին Ճապոնիայի թիմից: Իսպանիայի հավաքականի հաղթական գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն:
Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 7-ին: Մեքսիկայի ու Ճապոնիայի հավաքականները երրորդ տեղի համար խաղում կհանդիպեն օգսստոսի 6-ին:
Տոկիո-2020, ֆուտբոլ, տղամարդիկ
Կիսաեզրափակիչ
Ճապոնիա – Իսպանիա՝ 0:1
Մարկո Ասենսիո, 115
Մեքսիկա – Բրազիլիա՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 1:4)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի