12:35  ,  3 օգոստոսի, 2021

Էդուարդ Սահակյանը՝ Տոկիոյից. Ամբողջ կյանքում սպորտում եմ, այսպիսի մրցավարություն երբեք չեմ տեսել

Խոսքեր չունեմ ասելու: Օլիմպիական խաղերում ինչպես ուզում, դատում են: Օլիմպիական ոսկե մեդալ կորցրինք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը՝ մեկնաբանելով Կարեն Ասլանյանի վիճահարույց պարտությունը 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում:

«Սա Օլիմպիական խաղեր է. ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորվում: Այսպիսի բան չեն անում: Մենք ոսկե մեդալ կորցրինք: Վստահ եմ ասում: Ոչ մի արդարություն չկա:

Արդեն հրատապ խնդիր է բողոքարկումը: Միջազգային ֆեդերացիային պետք է բողոքարկել, որ այսուհետև մեր տղաների հետ նման կերպ չվարվեն: Ասում եմ՝ ոսկե մեդալը մեր ձեռքից տարան:

Ամբողջ կյանքում սպորտում եմ, այսպիսի մրցավարություն երբեք չեմ տեսել. ոտքով անում են՝ հաշվում են, մենք մեր մաքուր ձեւով անում ենք՝ չեն հաշվում: Ինչպես կարելի է այսպես արդեն որերրորդ անգամ մեր մեդալները տանում են»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտեց Աֆրիկայի եռակի չեմպիո, Աֆրիկյան խաղերի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի նախորդ երկու տարիների չեմպիոն, 23-ամյա եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդի հետ եւ պարտվեց 7:7 հաշվով։

Կարեն Ասլանյանը Տոկիոյում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից։ 26-ամյա հայ ըմբիշը գոտեմարտել էր 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ առավելության հասել վերջին միավորի շնորհիվ՝ 1։1։ Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը 7։6 հաշվով պարտության էր մատնել աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա հարավկորեացի Ռյու Սան Սուին։ Եթե Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը հասնի եզրափակիչ, Կարեն Ասլանյանը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ