13:49  ,  2 օգոստոսի, 2021

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում դիտում են Արթուր Դավթյանի ելույթը Տոկիո-2020-ում (ուղիղ)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկել են սպորտային մարմնամարզության առանձին գործիքների եզրափակիչները: Հենացատկի եզրափակիչում օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարում է Հայաստանի առաջատար մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը:

NEWS.am Sport-ի նախաձեռնությամբ Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ստեղծվել է փոքր «Ֆան-գոտի», որտեղից Դավթյանի օլիմպիական մեդալի համար պայքարին ուղիղ հեռարձակմամբ հետեւելու են մարմնամարզիկի կինը՝ Անահիտ Շեգունցը, 2-ամյա դստեր Ալիսայի հետ, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները, ֆեդերացիայի ներկայացուցիչները, հարազատներն ու ընկերները: NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցից:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին հենացատկի որակավորման փուլում Արթուր Դավթյանը վաստակել էր 14.866 միավոր եւ երկրորդ տեղով նվաճել եզրափակիչի ուղեգիր: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս