13:49 2 օգոստոսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկել են սպորտային մարմնամարզության առանձին գործիքների եզրափակիչները: Հենացատկի եզրափակիչում օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարում է Հայաստանի առաջատար մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը:
NEWS.am Sport-ի նախաձեռնությամբ Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ստեղծվել է փոքր «Ֆան-գոտի», որտեղից Դավթյանի օլիմպիական մեդալի համար պայքարին ուղիղ հեռարձակմամբ հետեւելու են մարմնամարզիկի կինը՝ Անահիտ Շեգունցը, 2-ամյա դստեր Ալիսայի հետ, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները, ֆեդերացիայի ներկայացուցիչները, հարազատներն ու ընկերները: NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցից:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին հենացատկի որակավորման փուլում Արթուր Դավթյանը վաստակել էր 14.866 միավոր եւ երկրորդ տեղով նվաճել եզրափակիչի ուղեգիր:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.