10:37  ,  2 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Պուերտո Ռիկոյի պատմության առաջին օլիմպիական ոսկե մեդալը (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղեր աթլետիկայի մրցաշարի կանանց 100 մետր արգելավազքում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Ժասմին Կամաչո-Կունը, որը գրանցեց 12,37 վայրկյան արդյունք: Դա Պուերտո Ռիկոյի առաջին ոսկե մեդալն էր Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Այդ երկիրը 16-րդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին և մինչև այս նվաճել էր 1 արծաթե ու 5 բրոնզե մեդալներ (բոլորը՝ բռնցքամարտի մրցաշարում):

Կանանց 100 մետր արգելավազքում օլիմպիական փոխչեմպիոն դարձավ ամերիկուհի Կենդրա Հարիսոնը (12.52), իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Ջամայկայի ներկայացուցիչ Մեգան Տապերը (12.55):

Տոկիո-2020-ում օգոստոսի 2-ին վիճարկվում են մեդալների 22 հավաքածուներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով