22:22  ,  1 օգոստոսի, 2021

Տոկիո-2020․ Արթուր Դավթյանի ելույթի ու օգոստոսի 2-ի մյուս եզրափակիչների ժամանակացույցը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 2-ին կվիճարկվեն մեդալների 22 հավաքածուներ:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը կմասնակցի հենացատկի եզրափակիչին, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:51-ին:

Տոկիո-2020, օգոստոսի 2եզրափակիչների ժամանակացույցը

Աթլետիկա, կանայք, 100 մետր արգելավազք, եզրափակիչ՝ 04:00 (Երևանի ժամանակ)

Աթլետիկա, տղամարդիկ, հեռացատկ, եզրափակիչ՝ 04:00

Բադմինտոն, կանայք, զուգախաղ, եզրափակիչ՝ 08:00

Հրաձգություն, տղամարդիկ, ատրճանակ, 50 մետր, եզրափակիչ՝ 00:30

Հրաձգություն, տղամարդիկ, հրացան 3 դիրքից, 50 մետր, եզրափակիչ՝ 10:00

Առագաստանավային սպորտ, կանայք, 49՝ 10:30

Ծանրամարտ, կանայք, 87 կգ՝ 10:50

Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, 49՝ 11:00

Ձիասպորտ, եռամարտ, անհատական պայքար, կոնկուր, եզրափակիչ՝ 12:00

Ձիասպորտ, եռամարտ, թիմային, կոնկուր, եզրափակիչ՝ 12:00

Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, օղակների վարժություն, եզրափակիչ՝ 12:00

Սպորտային մարմնամարզություն, կանայք, ազատ վարժություններ, եզրափակիչ՝ 12:45,

Հեծանվասպորտ, տրեկ, կանայք, թիմային սպրինտ, եզրափակիչ՝ 13:00

Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, հենացատկ, եզրափակիչ՝ 13:51

Աթլետիկա, տղամարդիկ, 3000 մետր, եզրափակիչ՝ 14:00

Աթլետիկա, կանայք, սկավառակի նետում, եզրափակիչ՝ 14:00

Աթլետիկա, կանայք, 5000 մետր, եզրափակիչ՝ 14:00

Հունահռոմեական ըմբշամարտ, տղամարդիկ, 60 կգ, եզրափակիչ՝ 14:35

Ծանրամարտ, կանայք, +87 կգ՝ 14:50

Բադմինտոն, տղամարդիկ, մենախաղ, եզրափակիչ՝ 15:00

Հունահռոմեական ըմբշամարտ, տղամարդիկ, 130 կգ, եզրափակիչ՝ 15:15

Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 76 կգ, եզրափակիչ՝ 15:15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս