17:51  ,  1 օգոստոսի, 2021

Բելառուս մարզուհուն փորձում են ուժով հեռացնել Տոկիոյից. Նա օգնություն է խնդրել ՄՕԿ-ից

Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, բելառուս աթլետ Կրտիստինա Տիմանովսկայային Բելառուսի իշխանությունները փորձում են Ճապոնիայի մայրաքաղաքից ուժով տանել Մինսկ, հայտնում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ 24-ամյա մարզուհին քննադատել էր Բելառուսի հավաքականի ղեկավարության որոշումները: Նրան տեղափոխել են Տոկիոյի օդանավակայան: Մարզուհին ցանկանում է ապաստան ստանալ Եվրոպայում և օգնություն է խնդրել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ):

«Օգնություն եմ խնդրում Միջազգային օլիմպիական կոմիտեից, ինձ վրա ճնշում է գործադրվում: Ինձ ցանկանում են հեռացնել երկրից՝ իմ կամքին հակառակ: Այդ պատճառով ՄՕԿ-ին խնդրում եմ միջամտել»,- տեսաուղերձում ասել է Կրտիստինա Տիմանովսկայան:

Տոկիո-2020-ում Տիմանովսկայան պետք է հանդես գա 200 մետր վազքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով