17:51 1 օգոստոսի, 2021Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, բելառուս աթլետ Կրտիստինա Տիմանովսկայային Բելառուսի իշխանությունները փորձում են Ճապոնիայի մայրաքաղաքից ուժով տանել Մինսկ, հայտնում է Deutsche Welle-ն:
Ավելի վաղ 24-ամյա մարզուհին քննադատել էր Բելառուսի հավաքականի ղեկավարության որոշումները: Նրան տեղափոխել են Տոկիոյի օդանավակայան: Մարզուհին ցանկանում է ապաստան ստանալ Եվրոպայում և օգնություն է խնդրել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ):
«Օգնություն եմ խնդրում Միջազգային օլիմպիական կոմիտեից, ինձ վրա ճնշում է գործադրվում: Ինձ ցանկանում են հեռացնել երկրից՝ իմ կամքին հակառակ: Այդ պատճառով ՄՕԿ-ին խնդրում եմ միջամտել»,- տեսաուղերձում ասել է Կրտիստինա Տիմանովսկայան:
Տոկիո-2020-ում Տիմանովսկայան պետք է հանդես գա 200 մետր վազքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.