12:05  ,  1 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Կևին Դյուրանտի պատմական ռեկորդն ԱՄՆ-ի հավաքականում

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի երրորդ տուրում ԱՄՆ-ի հավաքականը 119:84 (18:25, 29:18, 35:17, 37:24) հաշվով հաղթել է Չեխիայի թիմին և ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկյան «Բոստոնի» աստղ Ջեյսոն Տեյտումը, որը ԱՄՆ-ի հավաքականի կազմում վաստակել է 24 միավոր:

«Բրուքլինի» առաջատար Կևին Դյուրանտն ամերիկացիներին բերել է 23 միավոր և սահմանել պատմական ռեկորդ: Նա դարձել է Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականի կազմում ամենաշատ միավոր հավաքած բասկետբոլիստը: 32-ամյա խաղացողը միավորների քանակը հասցրել է 351-ի՝ գերազանցելով Կարմելո Էնտոնիի ռեկորդը (336 միավոր):

Տոկիո-2020-ից առաջ Կևին Դյուրանտն ԱՄՆ-ի հավաքականի կազմում վաստակել էր 311 միավոր:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի առաջին տուրում ամերիկացի բասկետբոլիստները 76:83 հաշվով անակնկալ պարտություն էին կրել Ֆրանսիայի հավաքականից, իսկ երկրորդ խաղում 120:66 հաշվով հաղթել էին Իրանի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով