12:48  ,  29 հուլիսի, 2021

Սան Մարինոյի առաջին օլիմպիական մեդալը պատմության մեջ (ֆոտո)

Ալեսանդրա Պերիլին նվաճեց առաջին օլիմպիական մեդալը Սան Մարինոյի պատմության մեջ։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ստենդային հրաձգության (տրապ) կանանց մրցաշարում նա 29 միավորով գրավեց երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։

34 հազար բնակչությամբ Սան Մարինոն Խաղերի պատմության մեջ ամենափոքրաթիվ բնակչությամբ երկիրն է, որին հաջողվում է մեդալ նվաճել։

Չեմպիոնի տիտղոսը օլիմպիական ռեկորդով (43 միավոր) նվաճեց Սլովակիայի ներկայացուցիչ Զուզանա Շտեֆեչեկովան։ Ամերիկացի Քեյլ Բրաունինգը հետ մնաց 1 միավոր եւ նվաճեց արծաթե մեդալը։

Նույն մրցաձեւի տղամարդկանց պայքարն ավարտվեց չեխ Իրժի Լիպտակի հաղթանակով։ Նա նույնպես 43 միավորով սահմանեց օլիմպիական ռեկորդ։ Փոխչեմպիոն դարձավ Չեխիայի մյուս ներկայացուցիչ Դավիդ Կոստելեցկին, որը նույնպես կրկնեց օլիմպիական ռեկորդը։ Հաղթողը որոշվեց լրացուցիչ կրակահերթում։ Լիպտալը վաստակեց 7, Կոստելեցկին՝ 6 միավոր։

Բրոնզե մեդալակիրը բրիտանացի Մեթյու Քոուարդ-Հոլին է՝ 33 միավոր։

Չեխիան ու Սլովակիան առաջին ոսկե մեդալները նվաճեցին Տոկիոյի Խաղերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով