17:35  ,  28 հուլիսի, 2021

Տոկիո-2020. 19-ամյա ճապոնացի Դայկի Հաշիմոտոյի սենսացիոն հաղթանակը բազմամարտում

Տոկիոյի Օլիմպիական խաղերում սենսացիոն հաղթանակ տարավ ճապոնացի Դայկի Հաշիմոտոն։ 19–ամյա մարզիկը նվաճեց սպորտային մարմնամարզության անհատական բազմամարտի չեմպիոնի տիտղոսը՝ երկրորդ տեղում թողնելով աշխարհի եռակի չեմպիոն, չինացի Սյաո Ժոտենին։ Դայկի Հաշիմոտոն 6 գործիքների արդյունքում վաստակեց 88,465 միավոր, Սյաո Ժոտենը՝ 88,065 միավոր։

Ռուսաստանցի Նիկիտա Նագորնին գրավեց երրորդ տեղը՝ 88,031։ Ռուսաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դալալոյանը 6–րդն է՝ 86,248։

Դայկի Հաշիմոտոյի ոսկե մեդալի շնորհիվ Ճապոնիան երրորդ օրն անընդմեջ պահպանեց առաջին տեղը ընդհանուր մեդալային հաշվարկում՝ 13 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե մեդալ։ Երկրորդ տեղում ընթացող Չինաստանը նվաճել է 12 ոսկե, 6 արծաթե, 9 բրոնզե մեդալ։ Երրորդ տեղում է ԱՄՆ–ն՝ 11 ոսկե, 11 արծաթե, 9 բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս