17:35 28 հուլիսի, 2021Տոկիոյի Օլիմպիական խաղերում սենսացիոն հաղթանակ տարավ ճապոնացի Դայկի Հաշիմոտոն։ 19–ամյա մարզիկը նվաճեց սպորտային մարմնամարզության անհատական բազմամարտի չեմպիոնի տիտղոսը՝ երկրորդ տեղում թողնելով աշխարհի եռակի չեմպիոն, չինացի Սյաո Ժոտենին։ Դայկի Հաշիմոտոն 6 գործիքների արդյունքում վաստակեց 88,465 միավոր, Սյաո Ժոտենը՝ 88,065 միավոր։
Ռուսաստանցի Նիկիտա Նագորնին գրավեց երրորդ տեղը՝ 88,031։ Ռուսաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դալալոյանը 6–րդն է՝ 86,248։
Դայկի Հաշիմոտոյի ոսկե մեդալի շնորհիվ Ճապոնիան երրորդ օրն անընդմեջ պահպանեց առաջին տեղը ընդհանուր մեդալային հաշվարկում՝ 13 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե մեդալ։ Երկրորդ տեղում ընթացող Չինաստանը նվաճել է 12 ոսկե, 6 արծաթե, 9 բրոնզե մեդալ։ Երրորդ տեղում է ԱՄՆ–ն՝ 11 ոսկե, 11 արծաթե, 9 բրոնզե մեդալ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.