17:11  ,  28 հուլիսի, 2021

Ինչպե՞ս կոտրել Տոկիո-2020-ի «հակասեքս» մահճակալները. Իսրայելի թիմը տեսանյութ է պատրաստել

Իսրայելի օլիմպիական հավաքականի անդամները կոտրել են Տոկիո-2020 ամառային Օլիմպիական խաղերի մահճակալները, որոնք պատրաստված են ստվարաթղթից: Նրանք 10 հոգով ցատկել են Օլիմպիական ավանի սենյակներում տեղադրված մահճակալի վրա, որը չի դիմացել ծանրությանը:

Իսրայելցի բեյսբոլիստ Բեն Վագները որոշել է փորձել մահճակալների ամրությունը և տեսանյութը տեղադրել է համացանցում: Սկզբում Վագները միայնակ է ցատկել մահճակալի վրա, այնուհետև նրան միացել են թիմակիցները: Մահճակալը վնասվել է միայն այն ժամանակ, երբ դրա վրա բարձրացել են 10 մարզիկներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օլիմպիական ավանի համարներում օլիմպիականների համար նախատեսված մահճակալները պատվիրել է ստվարաթղթից, որպեսզի մարզիկները չկարողանան զբաղվել սեքսով: Նշվում էր, որ մահճակալը դժվարությամբ դիմանում է 200 կգ քաշի, իսկ կտրուկ շարժումներից կոտրվում է։ Խաղերից հետո դրանք կվերամշակվեն։ Airweave ընկերությունը Օլիմպիական ավանի համար պատրաստել է «հակասեքս» պայմանական անվանումով 18 հազար մահճակալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով