17:11 28 հուլիսի, 2021Իսրայելի օլիմպիական հավաքականի անդամները կոտրել են Տոկիո-2020 ամառային Օլիմպիական խաղերի մահճակալները, որոնք պատրաստված են ստվարաթղթից: Նրանք 10 հոգով ցատկել են Օլիմպիական ավանի սենյակներում տեղադրված մահճակալի վրա, որը չի դիմացել ծանրությանը:
Իսրայելցի բեյսբոլիստ Բեն Վագները որոշել է փորձել մահճակալների ամրությունը և տեսանյութը տեղադրել է համացանցում: Սկզբում Վագները միայնակ է ցատկել մահճակալի վրա, այնուհետև նրան միացել են թիմակիցները: Մահճակալը վնասվել է միայն այն ժամանակ, երբ դրա վրա բարձրացել են 10 մարզիկներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օլիմպիական ավանի համարներում օլիմպիականների համար նախատեսված մահճակալները պատվիրել է ստվարաթղթից, որպեսզի մարզիկները չկարողանան զբաղվել սեքսով: Նշվում էր, որ մահճակալը դժվարությամբ դիմանում է 200 կգ քաշի, իսկ կտրուկ շարժումներից կոտրվում է։ Խաղերից հետո դրանք կվերամշակվեն։ Airweave ընկերությունը Օլիմպիական ավանի համար պատրաստել է «հակասեքս» պայմանական անվանումով 18 հազար մահճակալ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.