Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի երկրորդ տուրում ԱՄՆ-ի հավաքականը 120:66 հաշվով (28:12, 32:18, 22:13, 38:23) վստահ հաղթանակ է տարել Իրանի թիմի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկյան «Պորտլենդի» առաջատար Դամիան Լիլարդը, որը ԱՄՆ-ի հավաքականի կազմում վաստակել է 21 միավոր:
Սա Dream team-ի առաջին հաղթանակն էր Տոկիո-2020-ում: Առաջին տուրում ամերիկացի բասկետբոլիստները 76:83 հաշվով անակնկալ պարտություն էին կրել Ֆրանսիայի հավաքականից: Խմբային փուլի վերջին տուրում ԱՄՆ-ի հավաքականն ուժերը կչափի չեխերի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:46 , 8 նոյեմբերի
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի