Տոկիո-2020. Dream team-ի առաջին հաղթանակը՝ 54 միավորի առավելությամբ

12:34   28 հուլիսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի երկրորդ տուրում ԱՄՆ-ի հավաքականը 120:66 հաշվով (28:12, 32:18, 22:13, 38:23) վստահ հաղթանակ է տարել Իրանի թիմի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկյան «Պորտլենդի» առաջատար Դամիան Լիլարդը, որը ԱՄՆ-ի հավաքականի կազմում վաստակել է 21 միավոր:

Սա Dream team-ի առաջին հաղթանակն էր Տոկիո-2020-ում: Առաջին տուրում ամերիկացի բասկետբոլիստները 76:83 հաշվով անակնկալ պարտություն էին կրել Ֆրանսիայի հավաքականից: Խմբային փուլի վերջին տուրում ԱՄՆ-ի հավաքականն ուժերը կչափի չեխերի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.