13:40  ,  28 հուլիսի, 2021

Կարեն Խաչանով. Ինչի՞ համար խաղալ այսպիսի շոգ եղանակին, որպեսզի մահանա՞լ կորտում

Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երրորդ շրջանում արգենտինացի Դիեգո Շվարցմանի նկատմամբ հաղթանակը (6:1, 2:6, 6:1):

«Շոգի պայմաններում դժվար է խաղալ թենիս: Առաջին սեթը համեմատաբար հեշտ էր: Հնարավոր է, որ այսօր սկսեցի լավագույն կերպով, խաղում էի ագրեսիվ, ինչպես ցանկանում եմ: Սակայն այսօր ավելի շոգ էր, ինչը ճնշում էր: Երկար խաղարկումներ անցկացնելու ցանկություն չկար:

Մենք խնդրել էինք ավելի ուշ ժամի նշանակել մրցախաղը: Չեմ ցանկանում թողնել քմահաճ կամ թույլ տպավորություն, ֆիզիկապես բավականաչափ ուժեղ եմ: Սակայն ինչի՞ համար խաղալ այսպիսի շոգ եղանակին, որպեսզի մահանա՞լ կորտում: Մյուս մարզաձևերի մրցումներն անցկացվում են դահլիճում ու օդակարգավորիչի պայմաններում, իսկ ոմանք դրսում հանդես են գալիս առավոտյան ժամը 9-ին: Կարելի է սկսել ժամը 4-5-ին, գուցե տոթ կլինի, բայց՝ առանց արևի»,- հայ թենիսիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի քառորդ եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի ֆրանսիացի Ուգո Ումբերը, որը պայքարից դուրս է թողել հույն Ստեֆանոս Ցիցիպասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս