13:40 28 հուլիսի, 2021Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երրորդ շրջանում արգենտինացի Դիեգո Շվարցմանի նկատմամբ հաղթանակը (6:1, 2:6, 6:1):
«Շոգի պայմաններում դժվար է խաղալ թենիս: Առաջին սեթը համեմատաբար հեշտ էր: Հնարավոր է, որ այսօր սկսեցի լավագույն կերպով, խաղում էի ագրեսիվ, ինչպես ցանկանում եմ: Սակայն այսօր ավելի շոգ էր, ինչը ճնշում էր: Երկար խաղարկումներ անցկացնելու ցանկություն չկար:
Մենք խնդրել էինք ավելի ուշ ժամի նշանակել մրցախաղը: Չեմ ցանկանում թողնել քմահաճ կամ թույլ տպավորություն, ֆիզիկապես բավականաչափ ուժեղ եմ: Սակայն ինչի՞ համար խաղալ այսպիսի շոգ եղանակին, որպեսզի մահանա՞լ կորտում: Մյուս մարզաձևերի մրցումներն անցկացվում են դահլիճում ու օդակարգավորիչի պայմաններում, իսկ ոմանք դրսում հանդես են գալիս առավոտյան ժամը 9-ին: Կարելի է սկսել ժամը 4-5-ին, գուցե տոթ կլինի, բայց՝ առանց արևի»,- հայ թենիսիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի քառորդ եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի ֆրանսիացի Ուգո Ումբերը, որը պայքարից դուրս է թողել հույն Ստեֆանոս Ցիցիպասին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.