Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երրորդ շրջանում արգենտինացի Դիեգո Շվարցմանի նկատմամբ հաղթանակը (6:1, 2:6, 6:1):
«Շոգի պայմաններում դժվար է խաղալ թենիս: Առաջին սեթը համեմատաբար հեշտ էր: Հնարավոր է, որ այսօր սկսեցի լավագույն կերպով, խաղում էի ագրեսիվ, ինչպես ցանկանում եմ: Սակայն այսօր ավելի շոգ էր, ինչը ճնշում էր: Երկար խաղարկումներ անցկացնելու ցանկություն չկար:
Մենք խնդրել էինք ավելի ուշ ժամի նշանակել մրցախաղը: Չեմ ցանկանում թողնել քմահաճ կամ թույլ տպավորություն, ֆիզիկապես բավականաչափ ուժեղ եմ: Սակայն ինչի՞ համար խաղալ այսպիսի շոգ եղանակին, որպեսզի մահանա՞լ կորտում: Մյուս մարզաձևերի մրցումներն անցկացվում են դահլիճում ու օդակարգավորիչի պայմաններում, իսկ ոմանք դրսում հանդես են գալիս առավոտյան ժամը 9-ին: Կարելի է սկսել ժամը 4-5-ին, գուցե տոթ կլինի, բայց՝ առանց արևի»,- հայ թենիսիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի քառորդ եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի ֆրանսիացի Ուգո Ումբերը, որը պայքարից դուրս է թողել հույն Ստեֆանոս Ցիցիպասին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի