16:45  ,  27 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Բռնցքամարտիկը կծել է մրցակցին

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի գերծանր քաշային կարգի մենամարտում մարոկկացի Յունես Բաալան կծել է Նոր Զելանդիան ներկայացնող Դավիդ Նիկեին: Միջադեպը տեղի է ունեցել երրորդ ռաունդում: Ռինգի մրցավարը չի արձագանքել տեղի ունեցածին:

Այդ մենամարտում Յունես Բաալան պարտություն է կրել ու լքել պայքարը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ) հուլիսի 25-ին մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ էր տարել Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ:

Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) մեկնարկային մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող 28-ամյա Ջալալ Յաֆային ու ավարտել ելույթը:

Արման Դարչինյանը (75 կգ) հուլիսի 29-ին պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի սլովակ Անդրեյ Շեմեզի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով