Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարում:
Երկրորդ շրջանում հայ թենիսիստը մրցեց ավստրալացի Ջեյմս Դաքվորթի հետ և հաղթեց 2 սեթում՝ 7:5, 6:1: Մրցախաղը տևեց 1 ժամ 25 րոպե:
1/8 եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի արգենտինացի Դիեգո Շվարցմանը:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովն Անդրեյ Ռուբլյովի հետ մասնակցել էր նաև Տոկիո-2020-ի զուգախաղի մրցմանը, որտեղ Ռուսաստանի զույգն առաջին շրջանում պարտվել էր ամերիկացիներ Ռաջիվ Ռամին և Ֆրենսիս Տիաֆոյին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:46 , 8 նոյեմբերի
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի