Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տրիատլոնի չեմպիոնի կոչումը նվաճած նորվեգացի Կրիստիան Բլումենֆելի ինքնազգացողությունը վատացել է մրցման վերջում, հայտնում է The Sun-ը:
Եզրագիծը հատելուց հետո 27-ամյա մարզիկն ընկել է հատակին և տևական ժամանակ չի կարողացել ոտքի կանգնել: Նշվում է, որ պատճառն անտանելի շոգն է: Բլումենֆելին մրցուղուց հեռացրել են անվասայլակով, բայց նա կարողացել է մասնակցել պարգեւատրության արարողությանը:
Հիշեցնենք, որ տրիատլոնում օլիմպիական փոխչեմպիոն էր դարձել բրիտանացի Ալեքս Յին, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Նոր Զելանդիան ներկայացնող Հեյդեն Ուայլդին:
Kristian Blummenfelt of Norway has won the men's triathlon at #Tokyo2020 in an #Olympics race that began with a false start after a boat blocked some athletes from entering the water.
— AFP News Agency (@AFP) July 26, 2021
Jack Yee of Britain took silver and Hayden Wilde of New Zealand took bronze pic.twitter.com/mPF6lugMa2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:46 , 8 նոյեմբերի
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի