03:42  ,  24 հուլիսի, 2021

Եռացատկորդ Լեւոն Աղասյանը մեկնում է օլիմպիական Տոկիո. Ուղիղ՝ «Զվարթնոցից»

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը մեկնում է օլիմպիական Տոկիո, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: Ներկայացնում ենք ուղիղ հեռարձակում «Զվարթնոցից»:

Հուլիսի 24-ին 05:35-ին Երեւան - Փարիզ - Տոկիո չվերթով օլիմպիական մայրաքաղաք է մեկնում 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում աթլետիկայի մրցաշարի՝ Հայաստանի միակ ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը:

Փարիզում  նրան կմիանա հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Փարիզից Լեւոն Աղասյանն ու Ռոբերտ Էմմիյանը միասին կմեկնեն օլիմպիական մայրաքաղաք:

Հայաստանի օլիմպիականը Տոկիո կժամանի հուլիսի 25-ի առավոտյան: Նշենք, որ 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից Տոկիո դեռ չեն ժամանել հունառոմեական եւ ազատ ոճի ըմբիշները: Առաջին ըմբիշը՝ հունահռոմեական Արմեն Մելիքյանը օլիմպիական մայրաքաղաք կմենկի հուլիսի 29-ին հավաքականի մարզիչներ Էդուարդ Սահակյանի եւ Սամվել Գեւորգյանի հետ:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս