14:40  ,  23 հուլիսի, 2021

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը (ուղիղ)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ին՝ Երեւանի ժամակակով 15:00-ին, կմեկնարկի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում նախատեսված արարողությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով անցկացվում է առանց հանդիսականների: Հայաստանի դրոշակակիրները կլինեն լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ), իսկ տրիբունաներում ներկա կլինեն միայն պաշտոնական անձինք ու լրագրողները: Շքերթին կմասնակցեն 206 պատվիրակություններ:

Համաշխարհային առաջնորդներից արարողությանը ներկա է միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Բացմանը ստադիոնից հետեւում է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը որոկավորման փուլում հանդես կգա հուլիսի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով