12:33  ,  19 հուլիսի, 2021

Հայ մրցավարները հավաք են անցկացնում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 25 մրցավարներ, Սլավա Ղազարյանի գլխավորությամբ, հուլիսի 16-23-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապան քաղաքում: Հավաքի ընթացքում դասախոսում է ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: 

Հավաքի ընթացքում հիմնական ուղղություններն են ֆիզիկական պատրաստությունը, տեսական աշխատանքները, ֆուտբոլի կանոնների փոփոխությունները: Մրցավարները նաև դիտում և վերլուծում են  ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից տրամադրած տեսանյութերում առկա դրվագները: 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում