Ֆուտբոլի Ղազախստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Աստանան» ընդունեց «Ակտոբեին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։
Դաշտի տերերի երրորդ գոլը 71–րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
C խմբում «Աստանան» 4 միավորով առաջատարն է։
Չորս խմբերից առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան քառորդ եզրափակիչ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում