09:14  ,  16 հուլիսի, 2021

Օլիմպիական VLOG. Կարեն Ասլանյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է  32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:  

Կարեն Ասլանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 67 կգ քաշային կարգ

Ծնվել է  1995 թվականի հուլիսի 22-ին Երեւանում

Անձնական մարզիչը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանն է:

Ամուսնացած չէ:

Կարեն Ասլանյանը 2012 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2014 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2015 թվականի Համաբանակային 6-րդ ամառային խաղերի փոխչեմպիոն, 2017 թվականի հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն: Մեծահասակների կազմում 2018, 2019 եւ 2020 թվականների դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող:

Կարեն Ասլանյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում:

2017 թվականին «Սամուրգաշև եղբայներ» մարզական ակումբի թիմի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր։

2017 թվականին Իրանում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում իրանական «Սինա Սանաթ Իզեհ» թիմի կազմում դարձել է փոխչեմպիոն: 

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021 թվականի մայիսի 8-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում:

Կարեն Ասլանյանը Տոկիո-2020-ում մրցագորգ դուրս կգա օգոստոսի 3-ին Երեւանի ժամանակով 06:30-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով