09:14 16 հուլիսի, 2021NEWS.am Sport-ը ներկայացնում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:
Կարեն Ասլանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 67 կգ քաշային կարգ
Ծնվել է 1995 թվականի հուլիսի 22-ին Երեւանում
Անձնական մարզիչը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանն է:
Ամուսնացած չէ:
Կարեն Ասլանյանը 2012 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2014 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2015 թվականի Համաբանակային 6-րդ ամառային խաղերի փոխչեմպիոն, 2017 թվականի հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն: Մեծահասակների կազմում 2018, 2019 եւ 2020 թվականների դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող:
Կարեն Ասլանյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում:
2017 թվականին «Սամուրգաշև եղբայներ» մարզական ակումբի թիմի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր։
2017 թվականին Իրանում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում իրանական «Սինա Սանաթ Իզեհ» թիմի կազմում դարձել է փոխչեմպիոն:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021 թվականի մայիսի 8-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում:
Կարեն Ասլանյանը Տոկիո-2020-ում մրցագորգ դուրս կգա օգոստոսի 3-ին Երեւանի ժամանակով 06:30-ից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.