13:09  ,  12 հուլիսի, 2021

Գարի Լինեկեր․ Մենք ինքներս վախեցանք մեզնից

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային փորձագետ եւ հեռուստամեկնաբան Գարի Լինեկերը մեկնաբանել է անգլիացիների պարտությունը իտալացիներից Եվրո-2020-ի եզրափակիչում։

«Ես կարծում եմ՝ Անգլիայի հավաքականը պետք է ավելի շատ մտածի հարձակման մասին, ավելի համարձակ տիրի գնդակին, ավելի շատ խաղացողների նետի առաջ։

Մեր տաղանդավոր հարձակվողները պետք է վախեցնեն մրցակիցներին, բայց մենք ինքներս վախեցանք մեզնից»,- գրել է Լինեկերը Թվիթերում։

Հիշեցնենք, որ եզրափակիչի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Հետխաղային 11 մետրանոցներով Անգլիան պարտվեց 2։3 հաշվով։ Երկու սեյվ կատարեց իտալացիների 22-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով