Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվեց Եվրո-2020-ի լավագույն խաղացող։
Անգլիայի հետ դիմակայությունում 22-ամյա դարպասապահը հետխաղային 11 մետրանոցների ժամանակ երկու անգամ հետ մղեց մրցակիցների հարվածները՝ ապահովելով Իտալիայի երկրորդ տիտղոսը Եվրոպայի առաջնություններում։
Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։ Իտալիան 11 մետրանոցներով հաղթեց 3։2 հաշվով։
Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին, որը 67-րդ րոպեին խփել էր պատասխան գոլը։ Նա Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 34 տարեկան եւ 71 օրական։
Леонардо Бонуччи - Звезда финала #ЕВРО2020!
— УЕФА (@UEFAcom_ru) July 11, 2021
Заслуженно? pic.twitter.com/YStda8D0qz
Donnarumma = national hero!#EURO2020 https://t.co/a2e0vBWkPz pic.twitter.com/gG0WJyf5qc
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 11, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում