02:19  ,  12 հուլիսի, 2021

Եվրո-2020․ Եզրափակիչի եւ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվեց Եվրո-2020-ի լավագույն խաղացող։

Անգլիայի հետ դիմակայությունում 22-ամյա դարպասապահը հետխաղային 11 մետրանոցների ժամանակ երկու անգամ հետ մղեց մրցակիցների հարվածները՝ ապահովելով Իտալիայի երկրորդ տիտղոսը Եվրոպայի առաջնություններում։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։ Իտալիան 11 մետրանոցներով հաղթեց 3։2 հաշվով։

Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին, որը 67-րդ րոպեին խփել էր պատասխան գոլը։ Նա Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 34 տարեկան եւ 71 օրական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս