23:49  ,  11 հուլիսի, 2021

Եվրո-2020․ Իտալիա - Անգլիա․ Առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

Եվրո-2020-ի եզրափակիչում մրցում են Իտալիայի եւ Անգլիայի հավաքականները։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում հանդիպումից առաջ տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության հանդիսավոր արարողությունը։

Հանդիպման արդեն երկրորդ րոպեին անգլիացիներիը բացեցին հաշիվը։ Արագ գրոհից հետո ՊՍԺ-ի 22-ամյա խաղացող Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա պաշտպան Լյուկ Շոուն, որն օգտագործեց Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա պաշտպան Կիրան Տրիպիեի փոխանցումը։

Լյուկ Շոուի գոլն ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում։ Անգլիայի հավաքականին 1 րոպե եւ 57 վայրկյան պահանջվեց գոլ խփելու համար։

Առաջին խաղակեսում տարածքային առավելություն ուներ Իտալիայի թիմը, որը գնդակին տիրեց ժամանակի 62 տոկոսը, սակայն սուր պահեր ստեղծել չկարողացավ։ Անգլիայի թիմը եւս Շոուի հարվածից բացի, այլ հարված մրցակցի դարպասին չկատարեց։

Ընդմիջում է։

1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ է խաղում Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ են հասել եզրափակիչ:

Եվրո-2020, եզրափակիչ, առաջին խաղակես

Իտալիա - Անգլիա՝ 0։1

Լյուկ Շոու, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով