NEWS.am Sport-ը ներկայացնում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:
Լեւոն Աղասյան, աթլետիկա, եռացատկ
Ծնվել է 1995 թվականի հունվարի 19-ին Կապանում։
Անձնական մարզիչն է Արսեն Պետրոսյանը։
Լեւոն Աղասյանը 2013 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, Եվրոպայի թիմային առաջնության եռացատկի 4-ակի հաղթող, 2014 թ., 2016 թ., 2017 թ., 2019–2021 թթ. Բալկանյան երկրների առաջնությունների չեմպիոն, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից:
2021 թվականի մարտի 8-ին Լեհաստանի Տորուն քաղաքում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում (ձմեռային) 16.55 սմ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը: 25 տարվա դադարից հետո Աղասյանը հայկական աթլետիկայում առաջին մարզիկն է, որը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Ամուսնացած չէ։
Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է մայիսի 29-30-ը Թբիլիսիում տեղի ունեցած Վրաստանի բաց առաջնությունում` գրանցելով 17մ 16սմ արդյունք։
Տոկիո-2020–ը Լեւոն Աղասյանի երկրորդ Օլիմպիական խաղերն է։ Նա Տոկիոյում կմեկնարկի օգոստոսի 3-ին Երեւանի ժամանակով 04:00-07:35-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում