Օլիմպիական VLOG. Լեւոն Աղասյան

10:08   12 հուլիսի, 2021

NEWS.am Sport-ը ներկայացնում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:

Լեւոն Աղասյան, աթլետիկա, եռացատկ

Ծնվել է 1995 թվականի հունվարի 19-ին Կապանում։

Անձնական մարզիչն է Արսեն Պետրոսյանը։

Լեւոն Աղասյանը 2013 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, Եվրոպայի թիմային առաջնության եռացատկի 4-ակի հաղթող,  2014 թ., 2016 թ., 2017 թ., 2019–2021 թթ. Բալկանյան երկրների առաջնությունների չեմպիոն, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից:

2021 թվականի մարտի 8-ին Լեհաստանի Տորուն քաղաքում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում (ձմեռային) 16.55 սմ արդյունքով զբաղեցրել է  5-րդ տեղը: 25 տարվա դադարից հետո Աղասյանը հայկական աթլետիկայում առաջին մարզիկն է, որը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Ամուսնացած չէ։

Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է մայիսի 29-30-ը Թբիլիսիում տեղի ունեցած Վրաստանի բաց առաջնությունում` գրանցելով 17մ 16սմ արդյունք։

Տոկիո-2020–ը Լեւոն Աղասյանի երկրորդ Օլիմպիական խաղերն է։ Նա Տոկիոյում կմեկնարկի օգոստոսի 3-ին Երեւանի ժամանակով 04:00-07:35-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.