13:34  ,  10 հուլիսի, 2021

Էրիկ Վարդանյանը վերադարձել է «Փյունիկ»

Ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ», որի կազմում կխաղա վարձավճարով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականին «Սոչի» էր տեղափոխվել «Փյունիկից», որի կազմում անցկացրել է 69 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ։

««Փյունիկ» տեղափոխությունս շատ արագ ստացվեց։ Երկար ժամանակ չեմ խաղացել և հիմա պետք է ամեն ինչ անեմ լավագույն մարզավիճակիս վերադառնալու և թիմին օգնելու համար։ «Փյունիկն» ինձ համար հարազատ ակումբ է։ Այստեղ անցկացրել եմ հիանալի տարիներ և մշտապես զգացել եմ ակումբի և երկրպագուների աջակցությունը։ Կփորձեմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել թիմին, որպեսզի «Փյունիկը» կրկին բարձր հորիզոնականներ զբաղեցնի մրցաշարային աղյուսակում»,- ասել է Էրիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Վարդանյանն անցկացրել է 4 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում