22:32  ,  6 հուլիսի, 2021

Հակիմին «Ինտերից» տեղափոխվեց ՊՍԺ

Մարոկկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերից» տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ։ 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ոչ պաշտոնական տվյալով, «Ինտերը» Հակիմիի տրանսֆերից ստացել է 60 միլիոն եվրո։ Եվս 11 միլիոն եվրո կվճարվի հետագայում բոնուսների տեսքով։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Աշրաֆ Հակիմին մասնակցել է 45 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Աշրաֆ Հակիմին Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի սան է, մինչեւ «Ինտեր» տեղափոխվելը երկու մրցաշրջան վարձակալությամբ անցկացրել էր Դորտմունդի «Բորուսիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում