22:43  ,  2 հուլիսի, 2021

Եվրո–2020. Իսպանիան հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց քառորդ եզրափակիչը: Առաջինը պայքարի մեջ են մտել Շվեյցարիայի եւ Իսպանիայի հավաքականները։

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց Իսպանիան։

8–րդ րոպեին շվեյցարացիների դարպասին հարվածեց «Բարսելոնայի» 32–ամյա պաշտպան Ժորդի Ալբան։ Գնդակն անդրադարձով հայտնվեց ցանցում շվեյցարացիների 24–ամյա կիսապաշտպան, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» խաղացող Դենիս Զաքարիայից։ Եվրո–2020–ում գրանցվեց արդեն 10–րդ ինքնագոլը։

68–րդ րոպեին Շվեյցարիայի հավաքականը վերականգնեց հավասարությունը անգլիական «Լիվերպուլի» 29–ամյա կիսապաշտպան, թիմի ավագ Շերդան Շաքիրիի գոլի շնորհիվ։

77–րդ րոպեին հեռացվեց շվեյցարացիների կիսապաշտպան, իտալական «Ատալանտայի» 29–ամյա խաղացող Ռեմո Ֆրոյլերը, որը սահանկման փորձի ժամանակ հարվածեց իսպանացիների հարձակվող, իսպանական «Վիլյառեալի» 29–ամյա խաղացող Ժերար Մորենոյի ոտքին։

1։1 հաշվից հետո նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում գոլ չգրանցվեց։

Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին

Հենց առաջին հարվածի ժամանակ իսպանացիների ավագ Սերխիո Բուսկետսը հարվածեց ուղղահայաց դարպասաձողին։ Շվեյցարացիներից չձախողեց Մարիո Գավրանովիչը։

Ֆաբիան Շառի հարվածից հետո սեյվի հեղինակ դարձավ իսպանացիների դարպասապահ Ունաի Սիմոնը, որը հետ մղեց նաեւ Մանուել Ականջիի հարվածը։ Ռուբեն Վարգասը բարձր հարվածեց։

Իսպանիայի թիմից Ռոդրիի հարվածը հետ մղեց Յան Զոմերը։ Իսպանացիներից 11 մետրանոցներն արդյունավետ իրացրին Դանի Օլմոն, Ժերար Մորենոն, Միկել Օյարսաբալը, որի գոլը հաղթականն էր։

Կիսաեզրափակիչում Իսպանիան հուլիսի 6–ին Լոնդոնում կմրցի Բելգիա – Իտալիա դիմակայության հաղթողի հետ։

Եվրո-2020, քառորդ եզրափակիչ

Շվեյցարիա – Իսպանիա՝ 1։1, 11մ՝ 1։3  (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ), (Սանկտ Պետերբուրգ)

Շերդան Շաքիրի, 68 – Դենիս Զաքարիա, 8, ինքնագոլ

Բելգիա – Իտալիա՝ 23։00 (Մյունխեն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ