11:22  ,  1 հուլիսի, 2021

«Ալաշկերտին» միացել է պորտուգալացի հարձակվող, «Նոային»՝ ռուս դարպասապահ

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոյի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել պորտուգալական «Բեյրա Մար» և «Կասա Պիա», ռումինական «Ռապիդ» (Բուխարեստ), Կիպրոսի ԱԵԼ և «Այա Նապա», իսլանդական «Ֆյարդաբիգդ», լեհական «Ռակով» և «Նիեպոլոմիցե» ակումբներում: Ավարտված մրցաշրջանում Էմբալոն 15 գոլ է խփել լեհական «Օլիմպիայի» կազմում:

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայմանագիր է կնքել 23-ամյա ռուս դարպասապահ Պավել Օվչիննիկովի հետ:

Օվչիննիկովը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, «Նոա» տեղափոխվելուց առաջ հանդես է եկել ռուսական «Վելեսում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում