12:49  ,  2 հոկտեմբերի, 2012

Լասինա Տրաորեն Կրասնոդարում շրջել է հայ վարորդի հետ

Մախաչկալայի «Անժիի» հարձակվող Լասինա Տրաորեն sovsport.ru-ի հետ զրույցում խոսել է իր առօրյա կյանքի մասին:

«Ես ինձ համարում եմ համեստ մարդ: Կարող եմ շրջել յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայով: Երբ նոր էի տեղափոխվել «Կուբան», ինձ իր «Ժիգուլիով» ակումբի մարզաբազա էր տանում մի հայ տարեց վարորդ` Լյովան: Երբ ես գնեցի սեփական ավտոմեքենա, հաճախ Լյովան շարունակում էր տեղափոխել ինձ իր «Ժիգուլիով»,- ասել է Տրաորեն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում