12:26  ,  2 հոկտեմբերի, 2012

France Football. «Յուվենտուսը» պետք է զգուշանա Մխիթարյանից

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Յուվենտուս» - «Շախտյոր» խաղից առաջ ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականն ուշադրություն է դարձրել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա:

«Իտալիայի առաջնության 45 խաղում պարտություն չկրած «Յուվենտուսը» պետք է զգուշանա Հենրիխ Մխիթարյանից: Մխիթարյանը հանդիսանում է Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն` 10 խաղում խփելով 13 գոլ, ինչը հիանալի ցուցանիշ է նրա դիրքում հասնդես եկող ֆուտբոլիստի համար: Մխիթարյանն իրեն հիանալի կդրսեւորի Թուրինում եւ եվրոպական գերակումբներից մեկը կգնի նրան»,- գրել է France Football-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուս» - «Շախտյոր» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով