Խորվաթիայի հավաքականի առաջատարներից Իվան Պերիշիչը վարակվել է կորոնավիրուսով։ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 32-ամյա կիսապաշտպանը մեկուսացվել է հավաքականի մյուս անդամներից եւ 10 օր չի կարողանա մասնակցել ընդհանուր խմբի մարզումներին եւ հանդիպումների, հաղորդում է Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Հավաքականի մյուս անդամների թեստերի պատասխանները բացասական են։
Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը հունիսի 28-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կմրցի իսպանացիների հետ։
Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում հուլիսի 2-ին կհանդիպի Ֆրանսիա - Շվեյցարիա դիմակայության հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի