15:20  ,  26 հունիսի, 2021

Հարի Քեյն․ Երբեմն ամեն հպումս գոլ է դառնում, հիմա այդպես չէ Եվրո-2020-ում

Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պատասխանել է քննադատություններին Եվրո-2020-ում դեռեւս գոլ չխփելու կապակցությամբ։

«Սա առաջին անգամը չէ իմ կարիերայում, երբ մարդիկ կասկածում են իմ հնարավորություններին։ Ես բազմիցս ասել եմ, որ երբեմն տեղի է ունենում մոգություն, եւ ամեն հպումս դառնում է գոլ, իսկ երբեմն ամեն ինչ դասավորվում է ոչ այնպես, ինչպես կցանկանայի։ Եվրո-2020-ում առայժմ երկրորդ սցենարն է։

Մարդիկ արագ են փոխում իրենց կարծիքը։ Անցած ամիս ես արժանացա Անգլիայի Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկին» եւ մարդկանց համար լավագույնն էի աշխարհում, նրանք հիացած էին։

Ես միշտ հավատացել եմ իմ ուժերին, կարող էի 10-15 խաղում անընդմեջ գոլ չխփել, բայց հետո օգտվել հնարավորություններից եւ վերադարձնել նախկին արդյունավետությունը։ Հիմա պետք է հասնել բարձրակետին, քանի որ սկսվում է փլեյ-օֆֆը»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականը հունիսի 29-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կընդունի Գերմանիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով