23:42  ,  24 հունիսի, 2021

Ռահիմ Ստերլինգ․ Անգլիայի հավաքականի հետ տիտղոսը կլիներ գլխավոր նվաճումն իմ կարիերայում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը խոսել է ազգային թիմի կազմում տիտղոսներ նվաճելու կարեւորության մասին։

«Կարծում եմ՝ Անգլիայի հավաքականի հետ տիտղոսը կլիներ լավագույն նվաճումն իմ կարիերայում։

Իհարկե, ակումբի հետ տիտղոսներ նվաճելը մեծ գործ է, բայց ազգային թիմում նվաճածն ավելի կարեւոր կլիներ։

Դու ներկայացնում ես ազգը, երկիրը։ Այդ ատճառով Անգլիայի հավաքականում տիտղոսը կլիներ ֆուտբոլային կարիերայիս գլխավոր նվաճումը»,- Ստերլինգի խոսքը մեջբերում է standard.co.uk-ը։

Անգլիայի հավաքականը դուրս է եկել Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչ եւ հունիսի 29-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմրցի Գերմանիայի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով