17:14  ,  24 հունիսի, 2021

Էնդի Մարեյը կմասնակցի Օլիմպիական խաղերին

Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյն ընդգրկվել է թենիսի Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում, հայտնում է BBC-ն:

«Օլիմպիական խաղերը շատ բան են նշանակում ինձ համար: Չորրորդ խաղերին մասնակցելը մեծ պատիվ է: Երկրորդ անգամ կփորձեմ պաշտպանել օլիմպիական չեմպիոնի կոչումը, անհամբերությամբ եմ սպասում դրան»,- ասել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթողը:

Հիշեցնենք, որ Ռիո-2016 նախորդ Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի եզրափակիչում 34-ամյա Էնդի Մարեյը հաղթել էր արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում